Դպրոցի պատմություն

Նռնաձորի միջնակարգ դպրոցը գործում է 1991 թ.-ի հոկտեմբերի 1-ից:

1991թ.-ին գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանի տարբեր հայաշատ տարածքներից տեղահանված հայերով:

1991թ.-ի հոկտեմբերի 10-ից գործել է Նյուվադիի 8-ամյա դպրոցը (Նյուվադի՝ գյուղի նախկին անվանումն է): 1999 թ.-ից այն դարձել է միջնակարգ: Դպրոցի տնօրենը 1991 թ.-ից մինչև 2009 թ.-ը եղել է Ս. Աբրամյանը:

2009 թ.-ից դպրոցի տնօրենն է Ս. Գրիգորյանը: Նրա ղեկավարման ընթացքում փոխվել է դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների որակը: Հիմնվել է դպրոցամերձ այգի, վերանորոգվել են դպրոցի սանհանգույցները:

Ամուր հիմքերի վրա է դրված համայնք-դպրոց կապը:

Դպրոցում գործում են բոլոր խորհուրդները՝ ԴԽ, ԱԽ, ԾԽ:

Դպրոցն ունի մասնագետ-մանկավարժական կադրերի կարիք, որը պայմանավորված է ճանապարհների անմխիթար վիճակով և տրանսպորտի բացակայությամբ:

Աշակերտներն աչքի են ընկնում իրենց կարգապահությամբ և լավ առաջադիմությամբ: